Անի Խաչատրյան
Անի Խաչատրյանը Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքից է: Նա ստացել է Իրավագիտության բակալավրի աստիճան Կուբանի Ի. Տ. Տրուբիլինի անվան պետական ագրարային համալսարանում:
Անին իր մասնագիտական կարիերան սկսել է Անապայի քաղաքային դատարանում, ապա հաջողությամբ պրակտիկա է անցել Մոսկվայի հակակոռուպցիոն կոմիտեի Անապայի բաժնում (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե)։ Երկար ժամանակ աշխատել է Ղրիմի, Կրասնոդարի և Անապայի շրջանների նոտարական գրասենյակներում՝ որպես իրավախորհրդատու: 2020 թվականից Միջազգային ոստիկանական ասոցիացիայի ռուսաստանյան բաժնի անդամ է:
Անին եղել է «Դեպի Հայք»-ի կամավոր, որի շրջանակներում աշխատել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքային միգրացիայի և մոնիթորինգի բաժնում, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության, անձնագրային և վիզաների բաժիններում:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ ներքին գործերի նախարարություն: