Տաթևիկ Ավագյան
Տաթևիկ Ավագյանը ծնվել է հայ ժողովրդի գոյապայքարի խորհրդանիշ Սարդարապատ գյուղում:
Մանկության տարիներին Տաթևիկը ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Ռեժ քաղաք։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ռուսաստանի պետական մասնագիտական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։ 2015 թվականին նա միացել է Սվերդլովսկի մարզի «Հայկական համայնք «ԱՆԻ-ԱՐՄԵՆԻԱ» համայնքային կազմակերփությանը, որտեղ ակտիվ աշխատանք է ծավալել սոցիալական և կամավորական միջոցառումների շրջանակներում:
2018 թվականին Տաթևիկը շարունակել է կամավորական գործունեությունը «Դեպի Հայք» ծրագրի շրջանակներում՝ մեկ տարի կամավորական աշխատաքններ իրականացնելով Գյումրիում և Երևանում:
Այժմ Տաթևիկն աշխատում է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում: