Դիանա Եգանյան
Դիանա Եգանյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանի Դաշնությունում։
Ավարտել է Օ.Ե․ Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի «Իրավագիտություն» ֆակուլտետի «Բիզնեսի իրավաբանական աջակցություն» բաժինը՝ բիզնես-իրավաբան մասնագիտությամբ (մագիստրատուրա)։
ՌԴ-ում Դիանայի կարիերան զարգացել է իրավաբանական խորհրդատվության ոլորտում: Նա աշխատել է սիբիրյան «Արտ & Լեքս իրավաբանական գործակալություն» ՍՊԸ-ում՝ որպես ավագ իրավաբան, այնուհետև զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը։ Հետագայում Դիանան զբաղվել է մասնավոր պրակտիկայով: Նա աշխատել է իրավաբանական անձանց սնանկության ընթացակարգի իրավաբանական ուղեկցման ոլորտում (կառուցապատողների, խոշոր մետալուրգիական գործարանների, անտառային սերմերի մթերման և տեղափոխումն իրականացնող կազմակերպությունների սնանկացում)։ Դիանան եղել է վերոհիշյալ ընկերության արտաքին կառավարման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքային խմբում: Նա աշխատել է նաև կորպորատիվ, հողային, քաղաքաշինական, ջրային, անտառային և բանկային օրենսդրությունների ոլորտներում: Դիանան զբաղեցրել է Նովոսիբիրսկի մարզում թափոնների կառավարման տարածաշրջանային օպերատորի իրավական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։