Շուշան Մուրադյան
Շուշան Մուրադյանը ծնվել է Հայաստանում, սակայն 7 տարեկանից ապրում է Ֆրանսիայում։ Գերազանցությամբ ավարտելով Նենսիի Լոթարինգի համալսարանը՝ նա ստացել է իրավաբանի, ապա նաև՝ բիզնես իրավունքի մագիստրոսի կոչումը: Առաջին մագիստրատուրան ավարտելուց հետո՝ նա շարունակել է կրթությունը՝ մասնագիտանալով միջազգային և եվրոպական բիզնես իրավունքի ոլորտում՝ դեկան Օլիվյե Քաշարդի ղեկավարությամբ: Նա պրակտիկա է անցել Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգի մի շարք իրավաբանական ընկերություններում:
Ուսումնառության տարիներին Շուշանն իր կարիերան սկսել է «CMS Luxembourg»-ում։ Սկսելով աշխատանքի և վեճերի լուծման բաժնից՝ Շուշանն առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել բիզնես դատավարությունների նկատմամբ: Ուսման ընթացքում նա դիտարկել է, թե ինչպես են վեճերը լուծվում արբիտրաժի միջոցով։ Մասնագիտական կրթությունը նրան թույլ է տվել մասնավորապես կենտրոնանալ միջազգային իրավունքի ոլորտում:
Մասնագիտական կարիերայից բացի՝ Շուշանը լայն ներգրավվածություն է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքում, զբաղվել քաղաքականությամբ և թատրոնով:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ: