Մաթեվոս Հախվերդի
Կրթություն
1968-1969թթ. - Փարիզի Սորբոնի համալսարանի կիրառական մեխանիկայի ֆակուլտետ
1964-1968թթ. - Մոսկվայի Պ. Լումումբայի անվան Ժողովուրդների բարեկամության համալսարանի մեքենաշինության ֆակուլտետ (տեխնիկական գիտությունների մագիստրոս)
1963-1964թթ. - Սպահանի համալսարանի անգլերենի և գրականության, հայերենի և գրականության ֆակուլտետներ
Աշխատանքային գործունեություն
2024 թվականի ապրիլի 22-ից մինչ այժմ - Նիդերլանդներում սփյուռքի գործերի հանձնակատար
1972–2008թթ. - Եվրոպական արտոնագրային գերտեսչության (Հաագա) ավագ փորձագետ
1969-1972թթ. S.E.M.T. Pielstick ընկերության (Փարիզ) ինժեներ
Community Involvement
In 2004, established and currently oversees the Federation of Armenian Organizations in the Netherlands (FAON). FAON is widely recognized and respected within Dutch political and social spheres. Beyond community organizing, FAON engages in lobbying efforts to advocate for Armenia and the Armenians.
In 1984, co-founded and served as the inaugural president of the “Abovyan” cultural association (until 1989), and since 1999, has held leadership positions within the organization. During the 1980s, the “Abovyan” association published newspapers "Knar," and from 2000 to 2002, "Lurer" in both Armenian and Dutch, with Matevos Hakhverdi serving as editor. The "Abovyan" association has undertaken numerous social, cultural, and educational initiatives in the Netherlands.
In 1975, became co-founder of the Dutch Armenian Union and served as the organization's board secretary. During this time, together with colleagues, published the monthly "Depi Hayrenik" in Armenian, Dutch, and Turkish (for Turkish-speaking Armenians).
During his youth, organized and led literary and artistic groups in Iran. As a student, was actively involved in the student council and served as the head of the Iranian students' organization in Moscow. Additionally, participated fervently in Armenian student gatherings in Moscow and played a role in organizing the April 24 demonstrations in 1965-1966.
Լեզուների իմացություն
- Հայերեն (մայրենի)
- Պարսկերեն (կարդում, գրում և խոսում է)
- Ռուսերեն (կարդում, գրում և խոսում է)
- Ֆրանսերեն (կարդում, գրում և խոսում է)
- Անգլերեն (կարդում, գրում և խոսում է)
- Հոլանդերեն (կարդում, գրում և խոսում է)
- Գերմաներեն (կարդում, գրում և խոսում է)
Լրացուցիչ տեղեկատվություն
2004 թ.-ին հիմնադրել և մինչև այժմ ղեկավարում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (Federation of Armenian Organisations in Netherlands – FAON)։ FAON-ը ճանաչված և հարգված կազմակերպություն է նիդերլանդական քաղաքական-հասարակական կառույցների կողմից: Հայ համայնքի կազմակերպական աշխատանքներից բացի՝ այն կատարում է նաև լոբիիստական գործունեություն հօգուտ Հայաստանի և հայ ժողովրդի։
1984 թ. եղել է «Աբովյան» մշակութային միության հիմնադիրներից և առաջին նախագահը (մինչև 1989 թ.), իսկ 1999 թվականից առ այսօր ղեկավարում է կառույցը։ 1980-ական թվականներին «Աբովյան» միությունը հրատարակել է «Քնար», իսկ 2000-2002 թթ.՝ «Լուրեր» ամսաթերթերը հայերենով և հոլանդերենով, որի խմբագրական կազմում է եղել Մաթևոս Հախվերդին։ «Աբովյան» միությունը ծավալել է բազմաթիվ հասարակական, մշակութային և կրթական գործունեություն Նիդերլանդներում։
1975 թ.-ին եղել է Հոլանդահայ միության հիմնադիրներից մեկը և կազմակերպության խորհրդի քարտուղարը։ Այդ տարիներին մի քանի ընկերների հետ միասին հրատարակել են «Դեպի Հայրենիք» ամսաթերթը` հայերեն, հոլանդերեն և թուրքերեն (թրքախոս հայերի համար)։
Պատանի հասակում Իրանում կազմակերպել և ղեկավարել է գրական գեղարվեստական խմբակներ, իսկ ուսանողական տարիներին եղել է ուսանողական խորհրդի անդամ և Մոսկվայում Իրանի ուսանողների կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև ակտիվ մասնակցել է Մոսկվայում հայ ուսանողների հավաքներին և 1965-1966 թթ. ապրիլի 24-ի ցույցերի կազմակերպմանը և իրագործմանը։