Էֆֆի Քարաջյան
Էֆֆի Քարաջյանը, նախքան «իԳործ» ծրագրին մասնակցելը, զբաղվել է ձեռներեցությամբ՝ գործարարության ոլորտում նորարական մոտեցումների ներդնելով: Մասնագիտացած է մարկետինգի ոլորտում։ Ծնվել է Տորոնտոյում (Կանադա), որտեղ նա հիմնադրել է տարբեր մասնավոր կազմակերպություններ հանրային կապերի և կոնսիերժ ծառայությունների, ինչպես նաև առողջ ապրելակերպի ոլորտներում:
Ունենալով հարուստ փորձ և զբաղեցնելով առաջատար դիրքեր մարկետինգային ռազմավարության և միջոցառումների կազմակերպման ոլորտներում՝ Էֆֆին հանդես է եկել նաև ձեռներեց կանանց դերի և նրանց առաջնորդական դիրքերի հզորացման նախաձեռնություններով:
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Էֆֆին տեղափոխվել է մշտական բնակության Հայաստան՝ սեփական փորձն ու գիտելիքները հայրենիքի զարգացման գործում ներդնելու նպատակով։
Նա լիահույս է համայնքային և սոցիալական զարգացման իր փորձն օգտագործել մշակույթի պահպանության և սփյուռքահայերի հայրենադարձության խթանման հարցերում:
Իր գործունեության միջոցով նա ձգտում է խթանել նաև հավասարության վրա հիմնված հասարակության զարգացումը, որտեղ կանանց հնարավորությունները լիովին կծառայեն Հայաստանի ամենաառանցքային խնդիրների լուծման ուղղությամբ։
Ներկայումս Էֆֆին աշխատում է Գյումրու քաղաքապետարանում որպես մշակութային միջոցառումների մենեջեր: Նա աշխատում է Գյումրիի համար միջոցառումների պլանավորմամբ՝ նպաստելով նաև Հայաստանի մշակութային մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացմանը։
Էֆֆին «իԳործ» ծրագրին մասնակցում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ: