Միհրան Բարոնյան
Կրթություն
Ավարտել է Կանադայի Կոնկորդիայի համալսարանի առևտրի ֆակուլտետը (մասնագիտացումը՝ ֆինանսներ և բիզնեսի կառավարում / բակալավր):
Աշխատանքային գործունեություն
2003 թ.-ին Միհրան Բարոնյանը Շվեյցարիայի Շաֆհաուզեն քաղաքում հիմնադրել է «Azad Pharma AG»-ի ընկերութունը, որը զբաղվում է դեղագործական հումքի ստեղծմամբ:
2000-2009 թվականներին եղել է «Tecan» ռոբոտաշինական ընկերության նախագահը (Մանեդորֆ/ Ցյուրիխ):
2000-2002 թթ. եղել է Բելփի անասնաբուժական և ատամնաբուժական ընկերության «Asklia» ընկերության գործադիր տնօրենը:
1998-1999 թթ. եղել է Շվեյցարական Կարմիր Խաչի կողմից հիմնադրված Բեռնի կենտրոնական լաբորատորիաների գործադիր տնօրենը:
1990-1997 թթ. եղել է «Cilag AG»-ի եվրոպական գործառնությունների գծով փոխնախագահը Զուգ և Շաֆհաուզեն քաղաքներում: Մինչ փոխնախագահ դառնալը՝ աշխատել է «Ortho-Clinical Diagnostics Inc»-ում (Ռոչեսթեր, ԱՄՆ):
Նա դեղագործության ոլորտում ունի երկարամյա փորձ և 1969-1990թթ. զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ «Ջոնսոն և Ջոնսոն» համաշխարհային կազմակերպությունում (ԱՄՆ-ում և Կանադայում):
Community Involvement
In 2017, Mihran Baronian established the Swiss-Armenian Chamber of Commerce to enhance Armenia’s economic development and bolster bilateral trade and cooperation. Under his leadership, groups of Swiss businessmen have visited Armenia to explore investment opportunities and strengthen business ties between the two countries
Mihran Baronian is a Swiss-Armenian businessman and philanthropist, currently serving as the President of the Armenian-Swiss Chamber of Commerce and a board member of the Swiss charity, the Armenian Relief Fund. Founded in 1988 following the Spitak earthquake, the fund has also launched numerous charitable initiatives, especially in Armenia's border regions such as Tavush.
Լեզուների իմացություն
- Հայերեն (գերազանց)
- Անգլերեն (գերազանց)
- Ֆրանսերեն (գերազանց)
Լրացուցիչ տեղեկատվություն
Բարոնյանը շվեյցարահայ գործարար և բարերար է: Նա նաև հայ-շվեյցարական առևտրային պալատի նախագահն է, «Օգնություն Հայաստանին» շվեյցարական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
1988թ.-ին հիմնադրվել է «Օգնություն Հայաստանին» շվեյցարական բարեգործական հիմնադրամը, որը Սպիտակի երկրաշարժից հետո բազում բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանի սահմանամերձ համայնքներում (Տավուշի մարզ):
2017թ. հիմնել է «Շվեյցարիա-Հայաստան» առևտրային պալատը: Պալատի ծրագրերն ուղղված են Հայաստանի տնտեսական զարգացմանն ու երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը:
Նրա կազմակերպմամբ Շվեյցարիայից մի քանի անգամ Հայաստան են եկել Շվեյցարացի գործարարների խմբեր՝ Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններին ծանոթանալու և երկկողմ բիզնես կապերը զարգացնելու է ամրապնդելու համար: