Ազատ Վարդանյան
Ես Ազատ Վարդանյանն եմ Կանադայի Մոնրեալ քաղաքից։
Ծնվել եմ 1951 թվականին, գիտությունների դոկտոր եմ (Էկոնոմիկա, մաթեմատիկա, ֆիզիկա), նաև բիզնես վարչարարության պրոֆեսոր և ակադեմիկոս եմ։
Հմտություններս ներառում են վարչարարություն, միջազգային նախագծերի մենեջմենթ, խորհրդատվություն, հասարակական և կառավարական կապեր, ինչպես նաև արտաքին տնտեսական կապեր։ Նաև ունեմ փորձ մարքեթինգի, հանքարդյունաբերության, բնապահպանության, ֆինանսների և ներդրումների ոլորտում։
Աշխատանքային փորձս հսկայական է և ներառում է աշխատանք հասարակական կազմակերպությունների հետ՝ IIA, IPA, Հայ-կանադական առևտրային պալատ, մասնավոր կազմակերպություններ՝ «Copper Plus», «Mining Consulting», «Bacteck Eco» LLC, «Caldera Resources» Inc., «Alicanto Mining Corp», «Gadji Commerce, International» Inc., «Q Water Resources» Inc.
Ունեմ ավելի քան 80 գիտական հրապարակումներ, նաև մի քանի գրքի հեղինակ եմ ՝ «UNESCO և Հայաստան» (2010), «Բաղադրական թվերի տեսության հիմունքներ» (2016, 2019 ռուսերենով, 2017 անգլերենով).
Տիրապետում եմ 4 լեզուների, այժմ աշխատում եմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։