Լյուդմիլա Ամիրջանյան
Ես Լյուդմիլա Ամիրջանյան եմ։
Ծնվել եմ 1988 թ. Լոռու մարզում։ Հաճախել եմ Գուգարքի շրջանի Բազում գյուղի միջնակարգ դպրոցը։
5-րդ դասարանն ավարտելուց հետո` 11 տարեկանում, ընտանիքս տեղափոխվեց Ռուսաստան` Պերմի երկրամաս։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ Պերմի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Ամուսնությունից հետո տեղափոխվել եմ քաղաք Սոչի։
Չնայած փոքր էի, երբ 2000 թ. ընտանիքս հեռացավ Հայաստանից, սակայն այդ իրադարձությունն ինձ համար իսկապես մանկության տրավմա էր, և միշտ երազել եմ Հայաստան վերադարձի մասին:
Իմ ողջ գիտակից կյանքի ընթացքում եղել եմ հայ համայնքի հասարակական կյանքի ակտիվիստ, ինչպես նաև` գիտակից քաղաքացի և էկոակտիվիստ։ Իմ երազանքն է, որ իմ 3 որդիները Հայաստանում ապրեն ու զարգանան իրենց Հայրենիքում։ Եվ ես ձգտում եմ վերադառնալ։ Կարծում եմ, որ մենք պիտի պահպանենք մեր հողը` ֆիզիկապես կանգնելով նրա վրա։ Այնուամենայնիվ, գիտակցելով այն փաստը, որ, ցավոք, ոչ բոլոր մեր հայրենակիցներն են պատրաստ հայրենադարձության, կարծում եմ, որ իմ պարտքն է, գուցե իմ սուրբ առաքելությունը, աշխատանք տանել նրանց հետ այստեղ` սփյուռքում: Փորձել ամրապնդել կապերը հայրենիքի հետ` զարգացնելով նրանց կապը արմատների հետ` մեր պատմության, արվեստի, գրականության և ինքնության այլ արժեքների միջոցով։ Իմ աշխատանքի վերջնական արդյունքն ու նպատակն է, որ հնարավորինս շատ հայեր ցանկանան վերադառնալ հայրենիք և իմանան մեր պատմությունն ու մշակույթը: