Անդրե Եղիազարյան
Ես Անդրե Եղիազարյանն եմ Մեծ Բրիտանիայից:
Ընդհանուր առևտրային դատավարության և միջազգային արբիտրաժային իրավաբան եմ և ներկայացնում եմ բաժնետերերին և ընկերություններին միջազգային արբիտրաժում, ինչպես նաև Լոնդոնի տարբեր դատարաններում: Ես ունեմ փորձ, օրինակ, զբոսանավերի և բաժնետերերի/ընկերությունների վեճերում, ինչպես նաև տեխնոլոգիաներին և կրիպտոյին վերաբերող հարցերում: Միջազգային արբիտրաժում իմ աշխատանքի համար երկու անգամ ընդգրկվել եմ «Legal 500» վարկանշային ցուցակում:
Ավելին, ես օգնում եմ ընկերություններին ստեղծել, ընդլայնել և կառավարել իրենց իրավաբանական թիմերը, ինչպես նաև աշխատու եմ AI ստարտափների հետ:
Գերազանցությամբ ավարտել եմ Ուորվիքի համալսարանը, որից հետո ուսանել եմ Մեծ Բրիտանիայի իրավագիտության համալսարանում:
Բրիտանահայ իրավաբանների ասոցիացիայի հանձնաժողովի անդամ եմ, ՀԲԸՄ երիտասարդ մասնագետների Լոնդոնի մասնաճյուղի համանախագահ, ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղի հանձնախմբի անդամ: Եղել եմ նաև ՀՄԸՄ Լոնդոնի անդամ:
Որպես սփյուռքի երիտասարդ դեսպան՝ հույս ունեմ օգտագործել այս հարթակը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցությունը մեծացնելու ուղղությամբ: