Սիլվա Սահակյան
Ես Սիլվա Սահակյանն եմ, 29 տարեկան և ապրում եմ Փարիզում։
Ես ծնվել և մեծացել եմ Հայաստանից դուրս, սակայն միշտ ապրել եմ հայկական միջավայրում։ Իմ մանկության ընթացքում իմ ընտանիքն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել մեր մշակույթի պահպանմանը, և ես միշտ շրջապատված եմ եղել հայերով՝ հատկապես Ֆրանսիայում գործող բազմաթիվ կազմակերպությունների և եկեղեցիների շնորհիվ։
Ավարտել եմ Բեռլինի Ազատ համալսարանի եվրոպական իրավունքի մագիստրոսական ծրագրի (Freie Universität Berlin) առաջին տարին, ինչպես նաև ավարտել եմ Ժան Մուլեն Լիոն III համալսարանի եվրոպական բիզնես իրավունքի մագիստրատուրան։
Արդեն 5 տարի է աշխատում եմ որպես խորհրդատու ֆրանսիական մարզերի նախագահների համար, ովքեր հանդիսանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրյալներ, միջազգային հարաբերությունների, եվրոպական և օվկիանոսային, հաշմանդամության հարցերով։
Իմ պաշտոնի շրջանակներում ես մասնավորապես զբաղվում եմ ապակենտրոնացված համագործակցությամբ, ներառյալ ֆրանսիական և հայկական համայնքների միջև գործընկերությունները։
Ես «Աշխարհի Տապան» կազմակերպության գլխավոր քարտուղարն եմ, որի նպատակն է նպաստել համերաշխության, հանդուրժողականության և ազգերի ու ժողովուրդների միջև բարեկամության արժեքների ամրապնդմանը և խորացմանը։ Կազմակերպությունն իր առաջին նպատակ է համարում Համահայկական երիտասարդ մասնագետների միության ստեղծումը։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրում Ֆրանսիայի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ խրախուսել կապերը սփյուռքի հայերի և Հայաստանի միջև։ Ես նաև ցանկանում եմ քաղաքացիական հասարակության և համայնքների օգնությամբ ավելի մոտեցնել Ֆրանսիան և Հայաստանը՝ ապակենտրոնացված համագործակցությամբ: