Անաիտ Խուդանյան
Ես Անաիտ Խուդանյանն եմ, ապրում եմ Ռուսաստանի Տամբով քաղաքում։
Կրթությունս ստացել եմ Տամբովի պետական համալսարանում՝ ավարտելով բանասիրական բաժինը՝ անգլերենի և գերմաներենի մասնագիտացմամբ, ինչպես նաև ստանալով իրավագիտության բակալավրի կոչում: Հաջողությամբ պաշտպանել եմ իմ ատենախոսությունը բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի համար։
Ես միշտ բաց եմ նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, հետևաբար պարբերաբար անցնում եմ վերապատրաստման խորացված դասընթացներ, ինչպես նաև մեծ հետաքրքրություն եմ ցուցաբերում տարբեր համաժողովների և կոնֆերանսների նկատմամբ:
Ներկայումս համալսարանում աշխատում եմ որպես անգլերենի ուսուցչուհի, իսկ ազատ ժամանակ երեխաներին անգլերեն և հայերեն եմ դասավանդում։ Ես իսկապես հաճույք եմ ստանում երիտասարդների և երեխաների հետ աշխատանքից:
Իմ ժամանակի զգալի մասը տրամադրում եմ համայնքային գործունեությանը, որը սկսվել է 2023 թվականից։ Տամբովի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու «Արարատ» երիտասարդական կազմակերպության մյուս անդամների հետ մեր հոգևոր առաջնորդի գլխավորությամբ կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ՝ մեծ ուշադրություն դարձնելով հայ հոգևոր արժեքների, մշակույթի և ավանդույթների պահպանմանը։
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի միջոցով ձեռք բերած կապերը, գիտելիքներն ու փորձն օգտակար կլինեն մեր համայնքում առկա խնդիրների լուծման, կապերի հաստատման և արդյունավետ փոխգործակցության հաստատման համար ամբողջ աշխարհի հայ համայնքների միջև: