Ալբերտ Հարությունյան
Իմ անունն է Ալբերտ Հարությունյան, ես 26 տարեկան եմ։ Ծնվել և մեծացել եմ Ուկրաինայի Օդեսա քաղաքում։
Ավարտել եմ Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի ընկերությունների ֆինանսների ռազմավարական կառավարում մասնագիտության մագիստրատուրան։ Ուսումնառությունից հետո 3 տարի աշխատել եմ Ամստերդամի վենչուրային ֆոնդում, որտեղ զբաղվել եմ էլեկտրոնային կոմերցիայի և բաժանորդագրման ծրագրային ապահովման ոլորտներում ներդրումնային ծրագրերի գնահատմամբ։
Այժմ աշխատում եմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումնային քաղաքականության վարչությունում։ Մասնակցում եմ օրենսդրության մշակմանը, հանրային ներդրումների ոլորտում ծրագրերի գնահատման մեթոդոլոգիայի և պետական-մասնավոր համագործակցության ձևավորմանը, զբաղվում եմ ծրագրերի վերլուծությամբ և գնահատմամբ։
Ազատ ժամանակ լուսանկարահանում եմ մեքենաներ։