Անահիտ Գրիգորյան
Ես Անահիտ Գրիգորյանն եմ, ծնվել և մեծացել եմ Հայաստանում։ 2017 թվականին տեղափոխվել եմ Սանկտ Պետերբուրգ։ Բարձրագույն կրթությունս ստացել եմ Սանկտ Պետերբուրգում՝ ավարտելով ԵՎՐԱԶԵՍ միջխորհրդարանական վեհաժողովին կից համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
Իմ ակտիվ աշխատանքը հայ համայնքում սկսվել է 2022 թվականի մարտից, երբ միացա «Նոր Սերունդ» երիտասարդական կազմակերպությանը։ Մասնակցել եմ կազմակերպության նոր թիմի կազմավորմանը։
2022 և 2023 թվականներին ներկայացրել եմ կազմակերպությունը «HEHEM» համահայկական համաժողովում, որն ինձ թույլ է տվել կապեր հաստատել աշխարհի հայ համայնքների հետ և ընդլայնել համագործակցության հնարավորությունները։
2023 թվականից «Զարթոնք» համույթում ուսումնասիրում եմ հայկական ազգային պարեր և հանդիսանում եմ կազմակերպչական խորհրդի անդամ։
Ներկայումս Հայ առաքելական եկեղեցու «Նոր Սերունդ» երիտասարդական կազմակերպության հիմնասյուներից եմ։ Իմ գործառույթները ներառում են մարդկային ռեսուրսների կառավարման խմբի աշխատանքների համակարգումը, քաղաքային և միջկրոնական միջոցառումներին մասնակցության ուսումնասիրությունը և կազմակերպումը, ինչպես նաև ակտիվ աշխատանքը լրատվամիջոցների հետ:
Ի լրումն այս պարտականություններին՝ ես ստանձնել եմ երիտասարդ սերնդին հայկականության ոգով դաստիարակելու, մայրենի լեզվի և պատմության մասին գիտելիքներ փոխանցելու կարևոր առաքելությունը:
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից՝ ես մտադիր եմ ամրապնդել կապերը հայրենիքիս հետ, խթանել սփյուռքում միասնության ձևավորմանը, աջակցել համայնքի մշակութային ժառանգությանը և ինքնությանը, զարգացնել երիտասարդական նախաձեռնություններ և նպաստել սփյուռքի և Հայաստանի միջև արդյունավետ փոխգործակցությանը: