Սուրեն Զաքարյան
Սուրեն Զաքարյանը ծնվել և մեծացել եմ Մինսկում։
Սովորում եմ Մինսկի պետական լեզվաբանական համալսարանում՝ լեզվաբան/թարգմանիչ մասնագիտությամբ:
2018 թվականին առաջին անգամ ծանոթացել եմ տեղի հայկական դպրոցի հետ, իսկ 2019 թվականին համալրել «Միասին» ակտիվիստների շարքերը, որը Մինսկ քաղաքի հայկական մշակութային և կրթական «Հայաստան» ընկերության երիտասարդական թևն է։ Այդ պահից սկսել եմ իմ ճանապարհը որպես ակտիվիստ և հասարակական գործիչ Մինսկի հայ համայնքում՝ կազմակերպելով գրական երեկոներ։ Հետագայում մասնակցել եմ բազմաթիվ միջոցառումների կազմակերպմանը, ինչպիսիք են «Միասին»-ի երիտասարդական փառատոնը, բարեգործական դրամահավաքները, մրցաշարերը և երեկոները։
2020 թվականին միացել եմ «Էրեբունի» ֆոլկլորային պարային համույթին, որի հետ մասնակցել եմ բազմաթիվ միջազգային փառատոների և համերգների։
2022 թվականին ստեղծել և իրականացրել եմ «Unravel Armenia» նախագիծը, որի շրջանակներում բելառուսական բուհերի հայ երիտասարդներին ներգրավել եմ համայնքային գործունեությանը՝ հանրահռչակելով Հայաստանը բելառուսների շրջանում։
Այս պահին ես միջազգային կապերի բաժնի ղեկավարն եմ, ինչպես նաև մեր համայնքի երիտասարդական թևի փոխնախագահը։
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում պատրաստ եմ բոլոր ջանքերը գործադրել սփյուռքի և հայրենիքի միջև առավել արդյունավետ համագործակցության համար՝ ավելի լավ Հայաստան ունենալու նպատակով: