Անի Մելոյան
Ես Անի Մելոյանն եմ, 21 տարեկան։ Տյումենի պետական համալսարանի հասարակական և հումանիտար գիտությունների ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող եմ։
Իմ ամբողջ ազատ ժամանակը՝ թե՛ դպրոցում, թե՛ համալսարանում, զբաղվել եմ հասարակական գործունեությամբ։ Սկզբում ակտիվիստ էի կամավորական կազմակերպություններում, այնուհետև՝ Ռուսաստանի դպրոցականների շարժման շրջանակներում: Այնուհետ դարձա քաղաքային երիտասարդական վարչության անդամ և Տյումենի մարզի հասարակական երիտասարդական պալատի անդամ: Երկու անգամ եղել եմ շրջանի ուսանողական խորհրդի անդամ։
2016 թվականի ապրիլին տեղափոխվեցի Տյումեն քաղաք և սկսեցի հաճախել «Նաիրի» համույթի հայկական ժողովրդական պարերին։
2018 թվականին բացվեց Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակութային կենտրոնը։ Սկսեցի այցելել կենտրոն և ուսումնասիրել հայոց լեզուն, պատմությունը, և 2022 թվականին դարձա առաջին շրջանավարտներից մեկը։
Այս պահին ես Տյումենի մարզի հայերի միության երիտասարդական թևի անդամ եմ:
Մենք ակտիվորեն իրականացնում ենք տարաբնույթ միջոցառումներ։
Համայնքային կառույցներում, մարզի հասարակական կազմակերպություններում իմ գործունեության համար արժանացել եմ Տյումենի մարզի նահանգապետի, Տյումեն քաղաքի ղեկավարի և Տյումենի հայերի միության ղեկավարի շնորհակալագրերին և պարգևներին։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից՝ նախատեսում եմ աշխատել շհայրենիքի և սփյուռքի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Այս դժվարին պահին մենք՝ հայերս, ավելի քան երբևէ համախմբվելու կարիք ունենք։