Վիգեն Անթունյան
Ես Վիգեն Անթունյանն եմ, մասնագիտությամբ՝ իրավաբան։ Ծնվել և մեծացել եմ Լոս Անջելեսում: Միջազգային հարաբերություններ գծով բարձրագույն կրթություն եմ ստացել Լոս Անջելեսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանում և իրավունքի գծով՝ Նյու Յորքի Կոլումբիայի իրավաբանական դպրոցում:
«Vicken Law Group, A Professional Corporation»-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն եմ: Իրականացնում եմ պետական և մասնավոր ընկերություններին առնչվող բազմաբնույթ գործարքներ: Մեծ փորձ ունեմ կորպորատիվ ֆինանսների, արժեթղթերի և քաղաքացիական դատավարության հարցերում:
Հասակակիցներս ու գործատուներն ինձ նկարագրում են որպես աշխույժ, ինքնավստահ և երկաթյա կամքի տեր մարդ: Օժտված եմ առաջնորդի կարողություններով և պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն: Իմ լավատեսական հայացքները և համառ մտածելակերպը թույլ են տալիս ինձ հաղթահարել ցանկացած դժվարություն և հասնել նպատակներիս: Կարծում եմ, որ հայկական սփյուռքի համար կարևոր աշխատանք եմ կատարում՝ ելնելով մշակութային հպարտության և մասնագիտական գերազանցության հանդեպ իմ նվիրվածությունից:
Aկտիվորեն ներգրավված եմ հայ համայնքում։ Շահույթ չհետապնդող խմբերի և մասնագիտական զարգացմանն ուղղված կազմակերպությունների հետ աշխատանքի միջոցով ապահովում եմ հայ երիտասարդ մասնագետների համար սոցիալական, կրթական և մենթորական հնարավորություններ: Նպաստում եմ նաև համայնքի ներգրավվածությանը տարբեր նախագծերի, մշակութային միջոցառումների, դրամահավաքների և բարեգործական աճուրդների միջոցով: Իմ նվիրվածությունը հանրօգուտ աշխատանքին հնարավորություն է տվել անհրաժեշտ միջոցներ ներգրավվել Հայաստանում մարդասիրական օգնությանն ուղղված աշխատանքների կազմակերպման համար: