Աննա Կարաբեկյան

Ես Աննա Կարաբեկյանն եմ Համբուրգից:
28 տարեկան եմ և ապրել եմ Գերմանիայում, Հայաստանում և Իսպանիայում:
2016-ին Համբուրգի HAW համալսարանում ձեռք եմ բերել մագիստրոսի կոչում միջազգային բիզնեսի և շուկայավարման ոլորտում և պաշտպանեցել թեզս «Հայաստանի գինիների հովանոցային ապրանքանիշը» խորագրով:
Չորս տարի կոնտենտի և շուկայավարման ոլորտում տարբեր աշխատանքներ իրականացնելուց և 5-րդ լեզուն սովորելուց հետո այսօր ես աշխատում եմ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում։
Ես ներգրավված եմ շուկայավարման և հասարակայնության հետ կապերի բաժնի, ինչպես նաև միջազգային կապերի բաժնի ընթացիկ նախագծերում` մեր յուրահատուկ գինիների ճանաչելիությունը և միջազգային համբավն առաջմղելու նպատակով:
*Աննա Կարաբեկյանը եղել է «իԳործ» ծրագրի մասնագետ մինչև 2021թ.-ի ապրիլի 30-ը: