Անի Ծատուրյան
Անի Ծատուրյանը ծնվել և մեծացել է Ղազախստանի Ակտաու քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանում և ընդունվել Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան։ Բակալավրի կոչում ստանալուց հետո Անին մեկնել է Մոսկվա՝ ընդունվելու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՕ)։ 2019 թվականին ստացել է մագիստրոսի կոչում միջազգային իրավունքի ֆակուլտետում՝ մասնագիտանալով միջազգային մասնավոր և քաղաքացիական իրավունքի ոլորտում։
Անին իրավաբանության ոլորտում ունի աշխատանքային փորձ Ղազախստանում, Ռուսաստանում և Հայաստանում: Հայաստանում նա զգալի փորձ է ձեռք բերել՝ աշխատելով «ՀՀ ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամում, որի գործունեությունն ուղղված է երկրի տնտեսական աճի նպաստմանը։
«իԳործ» ծրագրի շրջանականերում աշխատավայրը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտե: