Արթուր Գասպարյան
Արթուրը ծնվել և մեծացել է Ռուսաստանում:
Ավարտել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Բիզնեսի բարձրագույն դպրոցը՝ Մենեջմենթ մասնագիտությամբ։
Մոսկվայում աշխատել է քաղաքային բարեկարգման ոլորտում։ Գյումրիում հիմնադրել է սոցիալական մանկական զարգացման կենտրոն։ Այնուհետև աշխատել է Զբոսաշրջության և Ուրբանիստիկայի հիմնադրամում, որը զբաղվում էր Հայաստանի մարզերի զարգացման հարցերով։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայրը՝ Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ՝ քաղաքաշինության բաժին: