Աշոտ Բարսեղյան
Աշոտ Բարսեղյանը ծնվել է Հայաստանում, դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել Ռուսաստան: Գերազանցությամբ ավարտել է Վոլգոգրադի պետական ճարտարապետաշինարարական ակադեմիայի տնտեսաիրավագիտական ինստիտուտը, այնուհետև ընդունվել ասպիրանտուրա, ստացել տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Դասավանդել է Վոլգոգրադի պետական համալսարանում, ղեկավարել է կառավարման և տարածաշրջանային տնտեսագիտության ֆակուլտետի գիտական և միջազգային գործունեությունը։ Հետագայում աշխատել է զարգացման ոլորտում՝ որպես «МИАН» կորպորացիայի (Մոսկվա) կոմերցիոն անշարժ գույքի բաժնի տնօրեն և «TIGARBO» ընկերությունների խմբի (Դոնի Ռոստով) գլխավոր տնօրեն։
«իԳործ» ծրագրի շրջանաներում աշխատավայրը՝ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով։