Էդմոն Բեջանյան
Էդմոն Բեջանյանը ծնվել է Թեհրանում: Բարձրագույն կրթություն է ստացել «Թեհրանի Իսլամական Ազատ» համալսարանում՝ մետալուրգիայի ճարտարագիտության ոլորտում: 2000 թվականին հիմնադրել է իր մասնավոր ընկերությունը «Ֆիլեմոն Մահամ» անունով, որն ակտիվ է եղել մետաղյա ապրանքատեսակների արտադրությամբ: 2010 թվականին ավարտել է Թեհրանի «Փայամ Նուր» համալսարանը: Իրավաբանության ոլորտում ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Գերմանիա և ստացել «Եվրոպական միության վարչարարության և օրենսդրության» մագիստրոսի կոչում: 2008-2012 թթ. եղել է Իրանի «Մարդու Իրավունքների Իսլամական Հանձախմբի» անդամ, Թեհրանի հայոց թեմի Առաքելական Սուրբ եկեղեցու «Միջ-եկեղեցական հարաբերությունների հանձնախմբի» ատենապետ և «Քրիստոնեական դաստիարակչության հանձնախմբի» նաև Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդի փոխատենապետ:
2012-2021 թթ. դասավանդել է Թեհրանի տարբեր հայկական դպրոցներում: Կատարել է տարբեր ուսումնասիրություններ և հետազոտություններ մարդու իրավունքների, կրոնի, միջազգային հարաբերությունների և մետալուրգիայի ճարտարագիտության ոլորտներում, որոնք տպագրվել են պատկան մեդիայում: 2022 թվականից Թեհրանում աշխատել է որպես իրավաբան և իր ակտիվ մասնակցությունն ունեցել Թեհրանի հայոց թեմի հասարակական կյանքում:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ արդարադատության նախարարություն: