Գրիգոր Մանուկյան
Գրիգոր Մանուկյանը ծնվել է Հայաստանում: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիան:
2016 թվականին սկսել է աշխատել ռազմական շինարարության ոլորտում ռուսական «Սպեցդտրոյ» ընկերությունում: 2019 թվականին լրացուցիչ վերապատրաստվել է «Նավթամթերքների պահպանման և վերամշակման օբյեկտների շինարարության անվտանգություն» ծրագրով: Աշխատել է Մոսկվայի 20-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ զբաղեցրել է գլխավոր ինժեների պաշտոնը:
2022 թվականին ավարտելով համապատասխան դասընթացները Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում, մասնակցել է «Վաստոչնի» տիեզերակայանի և Մ․Վ․ Խրունիչևի պետական տիեզերական գիտահետազոտական և արտադրական կենտրոնի աուդիտի և արդիականացման նախագծերին:
2023 թվականին փոխելով մասնագիտական գործունեության ուղղությունը տեղափոխվել է Մոսկվայի մետրոպոլիտենի շինարարության ոլորտ: Համապատասխան դասընթացներն ավարտել է Լրացուցիչ մասնագիտական կրթության կենտրոնում և ընդունվել՝ Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի տեխնիկական համալսարանի հեռակա կուրսը:
«իԳործ» ծրագրի շրջանականերում աշխատավայր՝ Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ՝ քաղաքաշինության բաժին: