Մերի Միքայելյան
Մերի Միքայելյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում: Նա քաղաքացիական, ընտանեկան և միջազգային մասնավոր իրավունքի ոլորտի իրավաբան է՝ ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպությունների և պետական ոլորտի աշխատանքային փորձով:
Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել է Ռուսաստանի առաջատար դաշնային համալսարաններից մեկում՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ռուսաստանի ազգային տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում (գերազանցության դիպլոմ՝ իրավագիտության բակալավր և մագիստրոս): Ունի մի շարք գիտական հոդվածներ իրավագիտության բնագավառում: 3-րդ կուրսից սկսել է իր մասնագիտական գործունեությունը իրավաբանների ասոցացիայում որպես իրավաբանի օգնական, որից հետո փորձ է ձեռք բերել պետական ոլորտում, իսկ մինչև Հայաստան տեղափոխվելը զբաղեցրել է իրավաբանի պաշտոն՝ Ռուսաստանի խոշորագույն մասնավոր իրավաբանական ընկերություններից մեկում՝ մասնագիտանալով ֆիզիկական անձանց սնանկության գործերով:
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայր՝ ՀՀ ազգային ժողով: