Ռուզան Մելիք-Յոլչյան
Ռուզան Մելիք-Յոլչյանն Ամերիկայից է: Նա ստացել է բիզնեսի ոլոտում բակալավրի աստիճան Նյու Յորքի «Baruch Business» դպրոցում և ձեռնարկատիրության ոլորտում մագիստրոսի աստիճան՝ Լոնդոնի «Richmond American» համալսարանում։
Ռուզանը ունի լայն փորձ ստարտափների ստեղծման և կառավարման ոլորտում։ Հայաստան վերադառնալուց առաջ նա հիմնել է «LeapTrips» ստարտափը և մասնակցել կառավարության նախաձեռնած «Ներուժ» մրցույթին, որտեղ նրա նախագիծը ընդգրկվել է լավագույն հինգ նախագծերի մեջ։
Այժմ նա շարունակում է օգտագործել իր լայն փորձը բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտում՝ աջակցելով տեղի ստարտափներին և ստեղծելով նոր հնարավորություններ։ Նրա նպատակը հանրության բիզնես և տեխնոլոգիական միջավայրը զարգացնելն է, խրախուսելով նոր գաղափարներ, որոնք կարող են հանգեցնել նշանակալի փոփոխությունների ապագայում։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատավայրը՝ «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամ: