Ռայան Նազարի
Ռայան Նազարին Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքից է: Մշակութային ժառանգության հարցերով մասնագիտացած ժամանակակից լեզվի գիտաշխատող և ուսուցիչ է։
Ստացել է անգլերեն լեզվի բակալավրի աստիճան Սանտա Կլարայի համալսարանում և ժամանակակից մերձավորարևելյան ուսումնասիրությունների մագիստրոսի աստիճան՝ Օքսֆորդի համալսարանում: Մագիստրոսական թեզում ուսումնասիրել է Փահլավիի դինաստիայի ասորի-իրանական բանաստեղծներին և նրանց պատկերացումները ազգային գրական ճաշակի մասին:
Ռայանը «իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեում՝ ձգտելով բարելավել արևելահայերենի ուղղագրությունն ու զարգացումը և պաշտպանել լեզվական փոքրամասնությունների իրավունքները: