Արմեն Աբելյան

Արմեն Աբելյանը ծնվել է Երևանում, մեծացել՝ ԱՄՆ-ում: Կալիֆոռնիայի պետական համալսարանում ստացել է հաշվապահական հաշվառման բակալավրի աստիճան: Լոս Անջելեսի Դատական հաշվապահական ընկերությունում աշխատել է որպես հաշվապահ, ինչպես նաև՝ Ներքին եկամուտների ծառայությունում (IRS) որպես փոքր և միջին բիզնեսի ավագ աուդիտոր:
Մի քանի տարի անց հրավիրվել է Ֆինանսների նախարարություն՝ իրավապահ մարմիններում քրեական հետախույզի պաշտոնում աշխատելու։ Հետագայում աշխատել է որպես դաշնային կառավարության հարկային խորհրդատու:
2024 թվականին նա ստացել է Կայունացման համակարգերի միջազգային կառավարման մագիստրոսի կոչում։ Ուսման ընթացքում պրակտիկան անցել է «Armenia Tree Project»-ում՝ խորհրդատվություն տալով կայուն զարգացման նպատակներին առնչվող դրամաշնորհների վերաբերյալ: Աշխատել է նաև ՀԿ-ում որպես խորհրդատու, որը ծառայություններ է մատուցել Աթենքի (Հունաստան) խոցելի բնակչությանը և խորհրդատվություն տրամադրել՝ Գանայի խորհրդարանի շրջակա միջավայրի, գիտության և տեխնոլոգիաների հանձնաժողովին:
«իԳործ» ծրագրի շրջանականերում աշխատավայրը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարութուն։