Տիգրանե Հակոբյան

Ես Տիգրանե Հակոբյանն եմ։ Ծնվել եմ Գյումրիում։ Տասնմեկ տարեկանից մայրիկիս հետ տեղափոխվել ենք Նիդերլանդներ, որտեղ միջավայրս բազմազան էր՝ շրջապատված աշխարհի տարբեր երկրների և մշակույթների ներկայացուցիչներով։ Այս փորձը զարգացրել է իմ հետաքրքրասիրությունը և պարտավորեցրել է խորը ճանաչել իմ արմատները՝ Հայաստանը և հայկական մշակույթը ներկայացնելու նպատակով։ Մեր ընտանիքում այս առաքելությունը միշտ կարևոր տեղ է ունեցել, և տասնմեկ տարեկանից ինձ զգացել եմ Հայաստանի և հայության պատվավոր դեսպան։
Կրթությունս շարունակել եմ Նիդերլանդների Էնսխեդե քաղաքի Saxion համալսարանում՝ մասնագիտանալով բիզնես կառավարման և միջազգային բիզնես հարաբերությունների ոլորտում։ Ուսումս մեկ կիսամյակ խորացրել եմ Իսպանիայի Սևիլիա քաղաքում՝ ուսումնասիրելով իսպաներեն լեզուն և արվեստի պատմությունը, ինչպես նաև հմտացել եմ սպորտի կառավարման և տուրիզմի զարգացման ոլորտներում։
Իմ մասնագիտական ուղին սկսվել է Ամստերդամում, որտեղ ինը տարի աշխատել եմ միջազգային IT Consulting կառույցներից մեկում՝ որպես Business Consultant։ 2025 թվականի մայիսից հիմնել եմ սեփական Recruitment Agency՝ TH Talent Scout, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին զարգանալ և աշխատել իրենց ոլորտի առաջատար կազմակերպություններում։
Բացի մասնագիտական գործունեությունից, ակտիվորեն մասնակցում եմ Նիդերլանդներում գործող հայկական կազմակերպությունների աշխատանքին։ Ստեղծման առաջին իսկ օրվանից անդամագրվել եմ AGBU YP Amsterdam՝ հայ երիտասարդ մասնագետների խորհրդին, որը կարևոր հարթակ է հայ երիտասարդների համար՝ ստեղծելու մասնագիտական համագործակցություններ, զարգացնելու կապերը և ամրապնդելու համայնքը։
Համոզված եմ, որ լուրջ հաջողություն կարելի է հասնել միայն գիտելիքների, փորձի և կապերի համադրությամբ։ Որպես սփյուռքահայ՝ մենք ունենք բացառիկ հնարավորություն համախմբվելու և մեր փորձառությունը ծառայեցնելու՝ ի նպաստ մեր ինքնազարգացման, Հայաստանի հզորացման և ուժեղ գլոբալ համայնքի ձևավորման։ Կարևոր եմ համարում ստեղծել դրական մթնոլորտ և ոգեշնչող միջավայր՝ յուրաքանչյուր գործում։