Անժելա Գրիգորյան

Ես Անժելա Գրիգորյանն եմ, 21 տարեկան։ Ապրում եմ Եկատերինբուրգ քաղաքում (Ռուսաստան) և ներկայացնում եմ «Անի – Արմենիա» հայկական համայնքը։ Ուրալի դաշնային համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի եմ։
2022 թվականից ակտիվորեն ներգրավված եմ Եկատերինբուրգի հայկական համայնքի գործունեության մեջ։ Մեր կազմակերպությունը գործում է մի քանի ուղղությամբ՝ մշակութային ավանդույթների պահպանում, կրթական նախաձեռնություններ, ազգային և կրոնական միջոցառումների կազմակերպում։ Ես ակտիվորեն մասնակցում եմ միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը, համակարգում եմ սոցիալական ցանցերի հետ աշխատանքը, նպաստում համայնքի անդամների միջև կապերի ամրապնդմանը և այլ ազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը։
Համալսարանում երկու տարի զբաղեցրել եմ մշակութային աշխատանքների գծով փոխնախագահի պաշտոնը՝ կազմակերպելով ուսանողական միջոցառումներ, որոնք նպաստում են միջմշակութային երկխոսությանը։ Մի շարք նախագծերի շրջանակում մասնակցել եմ Մոսկվայում անցկացված դասընթացների, էթնոարշավների, դասախոսությունների, ինչպես նաև «Национальный акцент» պորտալի համար նյութերի պատրաստման աշխատանքներին։
Գրում եմ գիտական հոդվածներ՝ նվիրված միջէթնիկ հարաբերություններին և մշակութային ժառանգության պահպանմանը։ 2024 թվականին դարձել եմ «Մարտահրավեր – 21-րդ դար» համառուսաստանյան մրցույթի դիպլոմակիր՝ «Ժամանակակցի դիմանկար» անվանակարգում՝ տարածաշրջանի մշակութային իրադարձությունների լուսաբանման համար։
Ինձ համար «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին մասնակցությունը եզակի հնարավորություն է արժանվույնս ներկայացնելու հայկական մշակույթը, նպաստելու սփյուռքի ներկայացուցիչների միջև կապերի ամրապնդմանը և զարգացնելու միջէթնիկ երկխոսությունները։ Ես ձգտում եմ պահպանել և տարածել հայկական ավանդույթները՝ դրանք ներկայացնելով երիտասարդ սերնդին հասանելի ու հետաքրքիր ձևաչափերով։ Վստահ եմ, որ այս նախագիծը կարևոր քայլ կլինի իմ մասնագիտական և հասարակական գործունեության զարգացման համար։