Պարգև Խաչատրյան

Ես Պարգև Խաչատրյանն եմ։ Ծնվել եմ 2004 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում։ Վեց տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել եմ Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա քաղաք։
Գերազանցությամբ ավարտել եմ Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի քոլեջը «Իրավագիտություն» մասնագիտությամբ և ներկայումս շարունակում եմ ուսումս նույն համալսարանում՝ «Քրեական իրավունք» կրթական ծրագրով։
2020թ. Արցախյան պատերազմի ընթացքում ակտիվորեն մասնակցել եմ Ռուսաստանից Հայաստան մարդասիրական օգնության հավաքագրման, կազմակերպման և առաքման աշխատանքներին՝ համագործակցելով Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ։ Այդ ժամանակ էլ առաջացավ Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանում հայկական համայնք ստեղծելու գաղափարը։ Նույն թվականին ընտրվել եմ համայնքի նախագահ։ Իմ թիմի հետ աջակցել ենք ինչպես դժվար իրավիճակում հայտնված հայերին, այնպես էլ վիրավոր զինվորներին և Արցախյան պատերազմում զոհվածների մայրերին։
2022-2023թթ. Հայկական երիտասարդական միությունների նախագահների հետ համատեղ հիմնադրել ենք ՀՊՄ (Armenian Students Union) ուսանողական միավորումը, որի նպատակն է տարբեր բուհերում սովորող հայ ուսանողների համախմբումը։ Այս պահին ղեկավարում եմ ինչպես իրավաբանական բաժինը, այնպես էլ ՀՊՄՀ անվտանգության բաժինը։ Բացի դրանից՝ վարում եմ մասնավոր իրավաբանական պրակտիկա՝ աշխատելով քաղաքացիական և քրեական իրավագիտության ոլորտներում, ինչպես նաև ուսումնասիրում եմ միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք։ Ամուր ու վստահելի կապեր ունեմ պետական տարբեր հաստատությունների և մարմինների հետ։
Որպես Սփյուռքի երիտասարդ դեսպան՝ պատրաստ եմ անել առավելագույնը՝ ծրագրի առջև դրված խնդիրների իրականացման, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխհարաբերությունների ամրապնդման և համայնքային կապերի զարգացման համար։