Ռոզա Շմավոնյան

Ես Ռոզա Շմավոնյանն եմ, 22 տարեկան, ապրում եմ Սանկտ Պետերբուրգում։ Ծնվել եմ Երևանում, սակայն մանկուց ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Ռուսաստան, որտեղ արդեն ավելի քան 20 տարի ապրում եմ։ Ծնողներս փոքր տարիքից ինձ հետ խոսել են թե՛ ռուսերեն, թե՛ հայերեն, ինչի շնորհիվ հայերենին ազատ տիրապետում եմ, չնայած Հայաստանից դուրս ապրելուն։
2025 թվականին ավարտել եմ բակալավրիատը «Միջազգային հարաբերություններ և Ռուսաստանի արտաքին քաղաքականություն» մասնագիտությամբ՝ Սանկտ Պետերբուրգի Պետական Տնտեսագիտական Համալսարանում։ Ուսանողական տարիներին ակտիվորեն ներգրավված եմ եղել ոչ միայն ուսումնական, այլև արտաուսումնական գործունեության մեջ՝ մասնակցել ուսանողական և երիտասարդական խորհուրդների աշխատանքներին, կազմակերպել միջոցառումներ, հանդես եկել գիտաժողովներում և ներգրավվել կրթական նախագծերում։
Ունեմ հարուստ փորձ պետական, կրթական, մշակութային և երիտասարդական ֆորումների մասնակցության ոլորտում, որոնց թվում են՝
-
Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում (2024) — պատվիրակությունների ընդունում և նավիգացիա, մասնակիցների ցուցակների համակարգում, տրանսֆերի կազմակերպում, պատվիրակությունների հետ հաղորդակցություն,
-
Երիտասարդական ֆորում (2022),
-
Աշխատանքի ֆորում (2023),
-
ԲՌԻԿՍ ֆորում (2023), ինչպես նաև մի շարք ուսանողական ֆորումներ և գիտաժողովներ։
2021–2025 թվականների ընթացքում ձգտել եմ ներգրավված լինել ուսանողական և հասարակական կյանքի բոլոր կարևոր իրադարձություններին։ 2025 թվականի գարնանը աշխատել եմ որպես Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցչի օգնական ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում, որտեղ ապահովում էի Հայաստանի և ԱՊՀ երկրների պատվիրակությունների աջակցության գործընթացը խորհրդի նիստերի ընթացքում՝ Սանկտ Պետերբուրգում (2025 թ․ մարտ–ապրիլ)։
2022 թվականից հանդիսանում եմ Սանկտ Պետերբուրգի Հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի (АРМА) ակտիվիստ։ АРМА-ում մասնակցում եմ հայկական սփյուռքի գործունեության զարգացմանը և նրա շահերի պաշտպանությանը՝ թե՛ քաղաքային մակարդակում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Մեդիա ոլորտում պատասխանատու եմ կազմակերպության նախագծերի համար՝ որպես կրեատիվ մենեջեր և վիդեոմեյքեր։ Մեդիա գործունեությունը մեր ասոցիացիայի առանցքային ուղղություններից մեկն է՝ նպատակ ունենալով լուսաբանել արդիական իրադարձություններ, ստեղծել բովանդակալից կոնտենտ և ամրապնդել կապերը այլ սփյուռքյան կառույցների հետ։