Մանե Վարդանյան

Ես Մանե Վարդանյանն եմ, 25 տարեկան։ Ծնվել և մեծացել եմ Հայաստանում, ներկայումս բնակվում և սովորում եմ Չինաստանի Նանկին քաղաքում՝ Նանկինի համալսարանում (Nanjing University)՝ միջազգային հարաբերությունների մագիստրատուրայում։ Նախկինում ավարտել եմ Հայ-ռուսական համալսարանի Արտասահմանյան տարածաշրջանագիտության բաժնում։
Մինչ Չինաստան տեղափոխվելը աշխատել եմ Հայ-չինական բարեկամության դպրոց հիմնադրամում՝ որպես չինարեն լեզվի ուսուցիչ։ Չինաստանում գտնվելու ընթացքում որպես փորձնակ աշխատել եմ China Development Brief կազմակերպությունում՝ որպես հետազոտական հոդվածների հեղինակ և թարգմանիչ։ Իմ մասնագիտական ու կրթական գործունեության կողքին ակտիվորեն ներգրավված եմ եղել նաև տարբեր կամավորական ծրագրերում։
Չինաստանում գտնվելու ընթացքում պարզել եմ, որ մեծ անհրաժեշտություն կա չինացիներին ներկայացնելու Հայաստանի և հայկական մշակույթի մասին, քանի որ շատերը քիչ պատկերացում ունեն մեր երկրի մասին։ Այդ պատճառով փորձում եմ տեղային գործունեությամբ ներկայացնել և տարածել հայկական մշակույթը։
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի միջոցով հուսով եմ ավելի համակարգված ձևով զարգացնել այս նախաձեռնությունը, հնարավորություն տալ չինացիներին ճանաչել Հայաստանի բազմադարյա պատմությունն ու մշակույթը, և ամրապնդել Չինաստանում հայկական համայնքի կապը հայրենիքի հետ։