Հասմիկ Խաչատրյան

Ես Հասմիկ Խաչատրյանն եմ։ Ծնվել եմ Հայաստանի Հանրապետությունում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Հինգ տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան՝ Վորոնեժ քաղաք, որտեղ էլ ապրում և աշխատում եմ մինչ օրս։
Սովորել եմ Վորոնեժի պետական ճարտարապետական-շինարարական համալսարանում՝ մասնագիտությամբ տնտեսագետ, և արդեն ավելի քան հինգ տարի հաջողությամբ աշխատում եմ իմ ոլորտում։
Ակտիվորեն մասնակցում եմ Վորոնեժի հայ համայնքի կյանքին՝ ավելի քան տասը տարի։ Որպես նախաձեռնող ակտիվիստ, թիմով կազմակերպել ենք մեծածավալ միջոցառումներ, որոնք նպաստել են մեր համայնքի ամրապնդմանը և զարգացմանը։ 2020 թվականին կազմակերպել ենք հումանիտար օգնություն մեր զինվորներին և պատերազմի գոտիներում գտնվող բնակչությանը՝ ցույց տալով հոգատարություն և աջակցություն դժվար ժամանակներում։
2025 թվականին դարձել եմ Վորոնեժի «Անի» մշակութային-քրիստոնեական հասարակական կազմակերպության «Կենտրոնական վերահսկողական հանձնաժողովի» անդամ՝ պատասխանատու կազմակերպության ֆինանսական և իրավական գործունեության վերահսկման համար։
Տարիներ շարունակ, լինելով հեռու հայրենիքից, մշտապես պահել եմ կապը Հայաստանի հետ՝ պահպանելով նրա մշակույթը, լեզուն և ավանդույթները։
Որպես սփյուռքի երիտասարդ դեսպան՝ պատրաստ եմ պատվով և արժանապատվությամբ կատարել իմ պարտականությունները։ Համագործակցելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ՝ նպատակ եմ դնում իրականացնել նոր ծրագրեր, փոխանակվել փորձով և անել ամեն ինչ մեր հայրենիքի բարգավաճման համար։