Էմմա Հակոբյան

Ես Էմմա Հակոբյանն եմ։ Հինգ տարեկանից ունեցել եմ երազանք՝ դառնալ իրավաբան և պաշտպանել բոլոր հայերին։ Պատերազմի հետևանքով ստիպված եղա հեռանալ հայրենիքիցս և ապրել Գերմանիայում, Շվեյցարիայում ու Իսպանիայում։ Ներկայումս բնակվում եմ Բարսելոնայում։
Այժմ զբաղեցնում եմ երկու ինստիտուցիոնալ պաշտոն Բարսելոնայի փաստաբանների խորհրդում․ հանդիսանում եմ Միջազգային քրեական արդարադատության և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ, ինչպես նաև Միջազգային հանձնաժողովի անդամ։ Կարևոր է նշել, որ ես առաջին հայն և առաջին օտարերկրացին եմ, ով պաշտոն է ստացել այս հեղինակավոր և դժվար հասանելի հաստատությունում։
Իմ մասնագիտական ուղու ընթացքում արժանացել եմ մրցանակի, գրել գիրք, իսկ Լուիս Օկամպոյի գրքում հիշատակվել եմ որպես հայ գործի միջազգային առաջնորդ։ Աջակցել եմ Հայաստանին ուղղված բանաձևերի ընդունմանը, իրականացրել լոբբիստական աշխատանքներ հայկական գործի համար՝ ինստիտուցիոնալ հարթակներում։
Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ իր գործով, խոսքով ու հարաբերություններով ներկայացնում է Հայաստանը։ Այդ պատճառով մեզ անհրաժեշտ է լինել ինքնապահանջ, համախմբված և միասին աշխատել՝ ոչ միայն Հայաստանի գոյատևումը ապահովելու, այլև այն դարձնելու երկիր, որտեղ ցանկանում են այցելել և որի հետ ուզում են համագործակցել։
Իմ գործունեության շարժիչ ուժը արտահայտվում է Քենեդիի խոսքերում․ «Մի մտածիր՝ ինչ է քո երկիրը արել քո համար, մտածիր՝ ինչ կարող ես անել դու քո երկրի համար»։