Սիրանուշ Հովակիմյան

Ես Սիրանուշ Հովակիմյանն եմ, 24 տարեկան։ Ապրում եմ Բուխարեստում։ Ծնվել և մեծացել եմ Ռումինիայում, բայց մանկուց շրջապատված եմ եղել հայկական միջավայրով։ Ընտանիքս մեծ ուշադրություն է դարձրել մեր մշակույթի պահպանմանը, և հայոց լեզուն ես սովորել եմ Ռումինիայում՝ զուգահեռաբար հաճախելով սովորական դպրոց։
Ունեմ բակալավրի և մագիստրոսի աստիճաններ՝ ստացած Բուխարեստի Տնտեսագիտական համալսարանում՝ մասնագիտանալով հաշվապահական հաշվառման և կառավարման տեղեկատվական համակարգերի ոլորտում։
Արդեն ութ տարի հանդիսանում եմ Ռումինիայի Հայերի Միության ակտիվ անդամ՝ կարևոր դեր ունենալով հայ մշակույթի և ավանդույթների տարածման գործում։ Իմ ջանքերի կարևոր ձեռքբերումներից մեկն է Հայկական փողոցային փառատոնի («Festivalul Strada Armenească») իրագործումը, որը 2025 թվականին ներգրավել է շուրջ 27,000 այցելու։
Հանդիսանում եմ նաև Բուխարեստի հայկական համայնքի «Վարդավառ» պարային համույթի անդամ։ Համույթի հետ մասնակցում ենք միջազգային փառատոների՝ ներկայացնելով և տարածելով հայկական մշակույթն ու ավանդույթները աշխարհում։ Բացի այդ, անդամակցում եմ Ռումինիայի Հայ Երիտասարդական Կազմակերպությանը և Ռումինիայի Հայոց Թեմի Երիտասարդական Միությանը, որտեղ կազմակերպում ենք երիտասարդական ճամբարներ, ստեղծագործական ու մշակութային սեմինարներ և միջոցառումներ հայ երիտասարդների համար ամբողջ երկրում։
Ոգևորված եմ, որ «Սփյուռքի երիտասարդ դեսպաններ» ծրագրի միջոցով հնարավորություն կունենամ ստեղծել ազդեցիկ կապեր աշխարհի տարբեր մասնագետների հետ և իմ ներդրումն ունենալ համաշխարհային հայ համայնքի կյանքում։ Անհամբեր սպասում եմ կապերի խորացմանը Հայաստանի հետ և համատեղ մշակութային ու սոցիալական նախագծերին՝ նոր հեռանկարներ և համագործակցային ոգի հաղորդելու համար։