Ասպրամ Մխիթարյան
 
                    Իմ անունը Ասպրամ Մխիթարյան է, ծնվել եմ կանաչապատ լեռներով շրջապատված Վանաձոր քաղաքում։ Տասնչորս տարեկանից ապրում եմ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում:
Ավարտել եմ Նիցցայի պետական համալսարանը Université Côte d’Azur երկու մագիստրոսական աստիճանով: Մասնագիտությամբ իրավաբան եմ՝ միջազգային բիզնես իրավունքի ոլորտում: Կրթությունս համալրել եմ ֆինանսների ոլորտում միջազգային հարստության կառավարման մասնագիտությամբ: Ունեմ նաև փողերի լվացման կանխարգելման մասնագետի միջազգային որակավորում (Certified Anti-Money Laundering Specialist):
Ներկայումս աշխատում եմ միջազգային ընկերությունում՝ որպես ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար։
Հայրենիքիս ծառայելու գաղափարը ծնվեց 2020 թվականին՝ իԳործ ծրագրի մեկնարկով, որին հնարավորություն եմ ունեցել մասնակցել և աշխատել Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Այդ ժամանակահատվածում ես բացահայտեցի ազգային պարը, որը դարձավ իմ կյանքի անբաժան մաս։
Ֆրանսիա վերադառնալուս պես՝ համայնքի աջակցությամբ, կազմակերպեցի ավանդական պարերի դասընթացներ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ։ Այդ նախաձեռնությունը մեր համայնքում ձևավորեց մի գեղեցիկ ու սիրելի ավանդույթ, որը շարունակվում է մինչ օրս։ Ազգային պարը սերունդներին միավորող կենդանի կամուրջ է՝ ինքնության դրսևորում, միասնության և հայ ժողովրդի անսպառ ոգու պահպանման միջոց։
Հայաստանն իմ հոգու և մտքի բնակավայրն է։ Ինձ համար մեծագույն պատիվ է ներկայացնել իմ երկիրը: Այս պատասխանատվությունը ստանձնում եմ խորին համոզմամբ որ իմ ակտիվ և դրական ներգրավվածությամբ կարող եմ նպաստել Նիցցայի և Երևանի միջև ձևավորված երկարամյա հարաբերություններին։
Որպես Սփյուռքի երիտասարդ դեսպան՝ ես պատրաստ եմ ներդնել իմ ամբողջ եռանդը զարգացնելու հայկական մշակույթի ներկայությունը համայնքի ներսում որպեսզի հայկական ոգին՝ ինչպես հավերժ մի պար, շարունակի ոգեշնչել, կապել և համախմբել համայնքի հայությանը։