Իսահակ Մկրտիչյան

Ես Իսահակ Մկրտիչյանն եմ, 31 տարեկան։ Ծնվել եմ Գերմանիայի Մանհայմ քաղաքում, որտեղ էլ այժմ բնակվում եմ։
Ունեմ վեբ ծրագրավորման և էլեկտրոնային առևտրի ոլորտում ութ տարվա մասնագիտական փորձ։ Աշխատել եմ որպես ֆրիլանսեր, իսկ այժմ աշխատում եմ ՏՏ պահանջների ճարտարագետ։
2022 թվականից ի վեր հաճախում եմ Բադեն-Վյուրթեմբերգի / Շտուտգարտի Հայ Առաքելական եկեղեցու շաբաթական լեզվի դասերին՝ լեզվական հմտությունները բարելավելու և կատարելագործելու համար։
Վերջին երկու տարիների ընթացքում ակտիվ գործունեություն եմ ծավալում Գերմանիայի հայ երիտասարդների «ԱՐԻ» միությունում, որն իր տեսակի մեջ ամենամեծն է Գերմանիայում։ Զուգահեռաբար սերտորեն համագործակցում եմ Գերմանիայում 2024–2025 թթ. Սփյուռքի երիտասարդ դեսպան Սառա Արթինի և մյուս անդամների հետ՝ կազմակերպելով բազմաթիվ միջոցառումներ։ Դրանք հիմնականում կենտրոնացած են Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում, բայց նաև իրականացվում են Գերմանիայի այլ շրջաններում։
Բացի այդ, կամավոր հիմունքներով հանդիսանում եմ Գերմանահայ իրավաբանների միության ՏՏ թիմի անդամ, որտեղ պատասխանատու եմ կայքի կառավարման համար։ Իմ նախագծերից է «Լեփսիուսհաուս Պոտսդամ»-ի կայքը՝ նվիրված Յոհաննես Լեփսիուսի կյանքին և գործունեությանը (նա Սողոմոն Թեհլիրյանի դատավարության գլխավոր փորձագետ-վկան էր)։
Որպես Սփյուռքի երիտասարդ դեսպան Գերմանիայում՝ իմ նպատակն է երիտասարդներին և դեռահասներին ծանոթացնել հայկական մշակույթին ու լեզվին, կապել միմյանց և ցույց տալ Հայաստանում պետական մակարդակով ներգրավվելու հնարավորությունները։
Համոզված եմ, որ որպես Սփյուռքի երիտասարդ դեսպան՝ իմ նախկին ու ներկայիս աշխատանքը կնպաստի Գերմանիայի հայ համայնքի առաջընթացին։