Անահիտ Թումասյան
Անահիտ Թումասյանը ծնվել է Հայաստանում, սակայն փոքր տարիքից ապրել է Ֆրանսիայում։ Նա գերազանցությամբ ավարտել է Թուլուզի Կապիտոլիում համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան, և միաժամանակ մասնագիտացել է Գերմանիայի Մաննհայմի համալսարանում՝ հանրային կառավարման ոլորտում։
Շարունակելով ուսումը՝ Անահիտը մասնակցել է ֆրանս-հունական կրկնակի մագիստրոսական ծրագրին միջազգային և եվրոպական իրավունքի ոլորտում․ մասնագիտացել է Թուլուզի Կապիտոլ համալսարանում՝ ընդհանուր եվրոպական իրավունքի, և Թեսալոնիկեի Արիստոտելի համալսարանում՝ եվրոպական սոցիալական իրավունքի ուղղություններով։
Նա խորացրել է գիտելիքները բիզնես իրավունքի ոլորտում՝ մասնավորապես եվրոպական շուկայի կարգավորման և ներդրումային քաղաքականության հարցերում։ Անահիտի հիմնական մասնագիտացման ոլորտներն են միջազգային, եվրոպական և բիզնես իրավունքը։
2021 թվականից աշխատել է Օքսիտանիայի տարածաշրջանային խորհրդում՝ որպես իրավաբան, այնուհետև՝ Ֆրանսիայի կրթության և երիտասարդության նախարարության տարածաշրջանային ներկայացուցչությունում, որտեղ պատասխանատու է եղել տեղական և միջազգային ներդրումային ծրագրերի կառավարման համար։ Բացի այդ, աշխատել է Հունաստանում՝ Ֆրանսիայի հյուպատոսությունում, որպես միջազգային իրավունքի մասնագետ։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում։