Արաքսյա Բաղդասարյան
Արաքսյա Բաղդասարյանը ծնվել է Հայաստանում, մեծացել՝ Բելառուսում։
2012 թվականին ավարտել է Մինսկի կառավարման համալսարանը՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ և ստացել «Իրավաբան» որակավորում։ 2015 թվականին ավարտել է Բելառուսի պետական համալսարանը՝ «Ֆինանսներ և վարկեր» մասնագիտությամբ՝ ստանալով «Տնտեսագետ» որակավորում։
2020 թվականին ստացել է հաշտարարության (մեդիացիայի) ոլորտում մասնագիտական վերապատրաստման դիպլոմ և հանդիսանում է պրոֆեսիոնալ հաշտարար, ինչպես նաև «ՊԱՐԻՏԵՏ» հաշտարարների ազգային ասոցիացիայի անդամ։
2021 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության Ռուսաստանի իրավաբանական ակադեմիան՝ ստանալով «Իրավագիտություն» մագիստրոսի որակավորում։
Մասնագիտացած է քաղաքացիաիրավական հարաբերությունների ոլորտում, ներառյալ ընտանեկան, հողային, բնակարանային, քաղաքաշինական և ժառանգական իրավունքի վեճեր, սպառողների իրավունքների պաշտպանություն, կորպորատիվ վեճեր, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության իրավական դաշտում։
Ունի աշխատանքային փորձ ինչպես կոմերցիոն և ոչ կոմերցիոն կազմակերպություններում, այնպես էլ պետական հատվածում։ Մասնագիտական գործունեությունը սկսել է Բելառուսի Հանրապետության Մոսկովսկի շրջանի դատախազությունում՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության պետական հանձնաժողովում։