Արմեն Աթանեսյան
Արմեն Աթանեսյանը ծնվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում։
2009 թվականին ավարտել է Ղազախական ճարտարապետա-շինարարական գլխավոր ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետը։
Արմեն Աթանեսյանը ճարտարապետ, քաղաքաշինարար և ուրբանիստ է՝ ավելի քան 15 տարվա մասնագիտական փորձով։ Աշխատել է «Ալմաթիգենպլան» գիտահետազոտական ինստիտուտի քաղաքաշինության բաժնում՝ որպես նախագծերի գլխավոր ճարտարապետ։
Նրա մասնագիտական ձեռքբերումները գնահատվել են պետական մակարդակով․ պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության պետական մեդալով՝ «Ерен еңбегі үшін» («Աշխատանքային առանձնահատուկ վաստակի համար»)։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում։