Մայիս Հարությունյան
Մայիս Հարությունյանը ճարտարապետ է, ծնվել է Հայաստանում և մեծացել Ռուսաստանում։ Ստացել է բակալավրի աստիճան ՌԴ Ժողովուրդների բարեկամության համալսարանում՝ ճարտարապետություն և քաղաքաշինություն մասնագիտությամբ, ինչպես նաև մագիստրոսի աստիճան՝ Լոնդոնի Metropolitan համալսարանում։
Աշխատել է Մոսկվայի ճարտարապետության կոմիտեում և Սերգեյ Սկուրատովի ճարտարապետական բյուրոյում՝ որպես գլխավոր ճարտարապետ։ Նրա նշանավոր նախագծերից են՝ Capital Towers երկնաքերերը Մոսկվայում, «Դեպո» բնակելի համալիրը Մինսկում, «Գազպրոմ Նեֆտ» ընկերության գլխավոր գրասենյակը Սանկտ Պետերբուրգում։ Genpro-ում գլխավոր ճարտարապետի պաշտոնում պատասխանատու է եղել «Ադմիրալ» բնակելի համալիրի և «Արծվի բույն» ապարտ-հյուրանոցի նախագծերի համար։
Մայիսը «Mitq Design» ընկերության հիմնադիրն ու գլխավոր ճարտարապետն է։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեում: