Ռաֆայել Դուրունց
Ռաֆայել Դուրունցը ծնվել է Հայաստանում և մեծացել Ռուսաստանում։ Նա ավարտել է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի Ներքին գործերի նախարարության ակադեմիան՝ իրավապահ մասնագիտությամբ։
Ռաֆայելն իր մասնագիտական գործունեությունը սկսել է իրավական ոլորտում՝ ձեռք բերելով փորձ առևտրային կազմակերպությունների իրավական կարգավորման և կառավարման հարցերում։ Հետագայում նա կենտրոնացել է մարքեթինգի և կառավարման ոլորտների զարգացման վրա, որտեղ մի քանի տարվա ընթացքում մենեջերից դարձել է կոմերցիոն տնօրեն։
Նա ակտիվորեն մասնակցում է ոլորտային համաժողովներին՝ հանդես գալով որպես բանախոս, ինչպես նաև մշտապես զարգացնում է իր գիտելիքները ռազմավարական կառավարման և մարքեթինգի ոլորտներում։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովում։