Ռոզա Սազբանդյան
Ռոզա Սազբանդյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսական համալսարանում, որտեղ ուսումնասիրել է լեզվաբանություն՝ անգլերեն և իսպաներեն լեզուների ուղղությամբ, ինչպես նաև ստացել անգլերենի ուսուցչի որակավորում։
Ուսման տարիներին Ռոզան զբաղեցրել է Պլեխանովի հայ ուսանողների միության նախագահի պաշտոնը։ 2023 թվականին տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Ռուս-Հայկական համալսարանի «Գովազդ և հասարակայնության հետ կապեր» բաժինը։ Նա մասնակցել է Birthright Armenia ծրագրին՝ իրականացնելով սոցիալական նախաձեռնություններ, ինչպես նաև վեց ամիս անցել է կամավորական փորձաշրջան Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնում, ձեռք բերելով փորձ մեդիա և PR ոլորտում։
Բացի ակադեմիական գործունեությունից, Ռոզան ակտիվորեն ներգրավված է ստեղծագործական և հասարակական ոլորտներում՝ հինգ տարի շարունակ կազմակերպելով բարեգործական համերգներ և միջոցառումներ մշակութային նախաձեռնությունների աջակցման նպատակով, ինչպես նաև հանդես է եկել որպես ASA Band երաժշտական խմբի վոկալիստ։
«իԳործ» ծրագրի շրջանակում աշխատում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում։