Փառանձեմ Միքայելյան
Փառանձեմ Միքայելյանը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի Աշխատանքի և հասարակական հարաբերությունների ակադեմիան՝ ստանալով բարձրագույն իրավաբանական կրթության բակալավրի աստիճան։
Մասնագիտական գործունեությունը սկսել է որպես իրավաբանի օգնական, զբաղվելով իրավական փաստաթղթերի պատրաստմամբ, դատական պրակտիկայի վերլուծությամբ և քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելով։
Հետագա գործունեության ընթացքում փորձ ձեռք է բերել Դաշնային դատարանային գործերի ծառայությունում, որտեղ զբաղվել է դատական որոշումների հարկադիր կատարմամբ և պետական մարմինների հետ փոխգործակցությամբ։ Բարձր պրոֆեսիոնալիզմի համար արժանացել է լեյտենանտի կոչման և պարգևատրվել գերատեսչական մրցանակներով։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։