Մելանյա Մովսիսյան
Մելանյա Մովսիսյանը ծնվել է Հայաստանում, մեծացել՝ Ռուսաստանում։ Ավարտել է Յարոսլավլի պետական տեխնիկական համալսարանը՝ «Ճարտարապետություն» մասնագիտությամբ։
Մասնակցել է տարածաշրջանային և համառուսաստանյան մրցույթների և ֆորումների։Ավելի քան 5 տարի ակտիվ գործունեություն է ծավալում որպես ճարտարապետ և դիզայներ։
2016 թվականից եղել է հայկական «Նուր» պարային համույթի մենակատար։ «Նաիրի» հայկական հասարակական կազմակերպության երիտասարդական խորհրդի անդամ է, ինչպես նաև կիրակնօրյա հայկական դպրոցում դասավանդում է կերպարվեստ։
«իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում։