Արտեմ Հակոբյան
Ես Արտեմ Հակոբյանն եմ։ Ներկայումս բնակվում եմ Գերմանիայում՝ Բեռլինում։
Մասնագիտական կրթությունս ստացել եմ Հայաստանում և Գերմանիայում․ ունեմ իրավագիտության բակալավրի, ինչպես նաև միջազգային մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի մագիստրոսի աստիճան։
Ներկայումս աշխատում եմ որպես Bloomberg–LSE Եվրոպական քաղաքային առաջնորդության նախաձեռնության ծրագրի համակարգող՝ Բեռլինի Hertie կառավարման դպրոցում ։ Նախկինում աշխատել եմ միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Hertie School-ի շրջանակներում՝ մասնակցելով մարդու իրավունքների, ժողովրդավարության, առաջնորդության և միջազգային համագործակցությանն ուղղված ծրագրերի իրականացմանը։
Մասնագիտական գործունեությանս զուգահեռ՝ կարևորում եմ համայնքային ներգրավվածությունն ու երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծումը։ Աջակցում եմ հայ երիտասարդներին նրանց մասնագիտական զարգացման և գործունեության ընթացքում։
Հայաստանում, Չինաստանում, Ֆրանսիայում և Գերմանիայում ապրելն ու աշխատելը հնարավորություն է տվել համագործակցելու տարբեր մշակույթներ և փորձառություններ ունեցող մարդկանց հետ, ինչպես նաև ներգրավվելու միջազգային տարբեր ծրագրերում։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան»՝ ցանկանում եմ նպաստել Հայաստան–Սփյուռք կապերի ինստիտուցիոնալացմանը, ձևավորել կայուն հարաբերություններ համաշխարհային հայկական համայնքի տարբեր հատվածների միջև և աջակցել Հայաստանի ապագայի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։