Արթուր Իբէք
Ես Արթուր Իբէքն եմ։ Ծնվել և մեծացել եմ Նյու Յորքում, ԱՄՆ-ում։
Բարձրագույն կրթությունս ստացել եմ Միչիգանի համալսարանում՝ մասնագիտանալով հոգեբանության և լեզվաբանության ոլորտներում։ Այնուհետև ուսումս շարունակել եմ նեյրոգիտության ոլորտում։ Ներկայումս սովորում եմ Նյու Յորքի համալսարանում՝ սպառողական հոգեբանության ուղղությամբ։
Ակտիվորեն ներգրավված եմ Նյու Յորքի հայկական համայնքի եկեղեցական և ակադեմիական կյանքում։ Մանկուց ծառայել եմ համայնքի երեք հայկական եկեղեցիներում՝ որպես սարկավագ։ Հայագիտության ոլորտում իրականացրած հետազոտություններս ներկայացնում եմ Միացյալ Նահանգների տարբեր համալսարանների հայագիտական բաժիններում։
Կրթական գործունեության շրջանակում աջակցել եմ հայագիտությամբ հետաքրքրված համալսարանական ուսանողներին՝ արվեստի, գրականության և պատմության ոլորտներում։ Հայերենով գրված աշխատանքներս հրատարակվել են Բեյրութի, Ստամբուլի և Միացյալ Նահանգների պարբերականներում։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան»՝ ցանկանում եմ խորացնել Հայաստանի և Սփյուռքի հայկական համայնքների վերաբերյալ գիտելիքներս և նպաստել Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը՝ մասնավորապես մշակութային դիվանագիտությանն ուղղված նախաձեռնությունների միջոցով։