Նարեկ Սարգիսեան
Ես Նարեկ Սարգիսեանն եմ:
Մեծացել եմ Լիբանանում և սովորել Լիբանանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Ավելի ուշ ուսանել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Մասնագիտացած եմ միջազգային իրավունքի, մարդու և քրեական իրավունքների բնագավառում, որի շրջանակներում մասնակցել եմ մի շարք վերապատրաստումների, համաժողովների և դատախաղերի։
Բացի այդ, Լիբանանի Վերածննդի հիմնադրամի և Մերձավոր Արևելքի Համաշխարհային երիտասարդական դաշինքի հետ մասնակցել եմ առաջնորդության դասընթացների:
Եղել եմ կամավոր «Դեպի Հայք» կազմակերպությունում և աշխատել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Թրանսփարենսի ինթերնեշնլ ընկերությունում, այնուհետև աշխատել եմ «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերությունում։ Ներկայումս միջազգային իրավունքի հետազոտման քաղաքականության կենտրոնի գիտաշխատող են։
Որպես «իԳործ» ծրագրի մասնագետ՝ աշխատում եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։