Հովիկ Մարտիրոսյան
Ես Հովիկ Մարտիրոսյանն եմ։ Ծնվել և մեծացել եմ Երևանում, իսկ ներկայումս բնակվում եմ Գերմանիայի Քիլ քաղաքում։
Հայաստանում հիմնական կրթությունս ստանալուց հետո տեղափոխվել եմ Գերմանիա՝ ուսումս շարունակելու նպատակով։
Ներկայումս սովորում եմ Քիլի Քրիստիան-Ալբրեխտի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Իրավագիտության ոլորտում մասնագիտացել եմ հակամենաշնորհային և հեղինակային իրավունքի ուղղություններով։ Զուգահեռաբար ստացել եմ ապահովագրության մասնագետի որակավորում։
Մասնագիտական գործունեության շրջանակում աշխատում եմ վերապահովագրական ընկերությունում։ Ուսանողական տարիների սկզբից կամավոր հիմունքներով ներգրավված եմ ապաստանի և կացության իրավունքի ոլորտում՝ իրավաբանական խորհրդատվություն տրամադրելով փախստականներին։ Դպրոցական և ուսանողական տարիներին արժանացել եմ տարբեր հիմնադրամների և միջազգային առաջատար իրավաբանական ընկերությունների կրթաթոշակների։
2021 թվականից ակտիվորեն ներգրավված եմ Գերմանա-հայկական իրավաբանների միության գործունեության մեջ և ներկայումս պատասխանատու եմ միության անդամակցության հարցերի համար։ Միության անդամների հետ համատեղ մասնակցել եմ գերմաներեն-հայերեն իրավաբանական բառարանի ստեղծման աշխատանքներին, որոնք տևել են ավելի քան երեք տարի։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան»՝ նպատակ ունեմ իմ իրավաբանական գիտելիքները, հասարակական և սոցիալական ներուժը ծառայեցնել Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը։ Ցանկանում եմ նպաստել Գերմանիայի հայ երիտասարդության և ամբողջ գերմանահայ համայնքի համախմբմանը, ինչպես նաև ամրապնդել հայրենիքի հետ համագործակցության կապերը։