Լիանա Բաբայան
Ես Լիանա Բաբայանն եմ։ Ծնվել եմ Երևանում, իսկ ներկայումս բնակվում եմ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում։
Միջնակարգ կրթությունս ստացել եմ Հայաստանում, այնուհետև ուսումս շարունակել եմ Ֆրանսիայում՝ կառավարման ոլորտում։ Ավարտել եմ Քաղաքականության, շահերի պաշտպանության և կառավարման ինստիտուտի (IPAG) բակալավրիատը՝ հանրային կառավարման մասնագիտությամբ։
Մասնագիտական գործունեությունս հիմնականում կապված է պետական կառավարման ոլորտի հետ։ Ուսումնառության և մասնագիտական զարգացման ընթացքում պրակտիկա եմ անցել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցներում։ Մասնագիտական առաջին փորձս ձեռք եմ բերել Ստրասբուրգի քաղաքապետարանում, որից հետո շարունակել եմ մասնագիտական գործունեությունս պետական համակարգում՝ աշխատելով տարբեր պետական հաստատություններում։
Ակտիվորեն ներգրավված եմ տեղական հասարակական և համայնքային կյանքում։ 2020 թվականից երկու եվրոպական ասոցիացիաների անդամ եմ և մասնակցում եմ դրանց գործունեությանը՝ ներգրավվելով եվրոպական տարբեր միջոցառումների և նախաձեռնությունների կազմակերպման ու իրականացման աշխատանքներում։ 2023 թվականից Ստրասբուրգում զբաղեցնում եմ Մեծ Արևելքի հայկական սփյուռք ասոցիացիայի առաջին փոխնախագահի պաշտոնը։
Որպես «Սփյուռքի երիտասարդ դեսպան»՝ նպատակ ունեմ նպաստել Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերի ամրապնդմանը, հատկապես Մեծ Արևելքի տարածաշրջանում։ Ցանկանում եմ իմ համայնքային և մասնագիտական փորձը ներդնել Ֆրանսիայի, Հայաստանի և Սփյուռքի միջև մշակութային, կրթական ու հասարակական կապերի զարգացման, համագործակցության և փորձի փոխանակման խթանման գործում։